Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Ֆինանսական միջոցների կրճատումների հետևանքով Հյուսիս-Հարավ մայրուղու ճակատագիրը վտանգի տակ չէ

Ֆինանսական միջոցների կրճատումների հետևանքով Հյուսիս-Հարավ մայրուղու ճակատագիրը վտանգի տակ չէ
07.11.2016 | 17:13

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դժվարանում է պատասխանել հարցին, թե ում կողմից են չարաշահումներ եղել՝ Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման թերացումների հետ կապված։

«Եկեք, գնահատենք՝ ընդհանրապես չարաշահումն ում կողմից է արվել: Դա ես չէ, որ միայն պետք է գնահատեմ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։ Դիտարկմանը, թե չկա նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի մեղքը, Վ. Մարտիրոսյանն ընդգծեց. «Ոչ մի այդպիսի խոսք չկա: Նախկին նախարարն իր գործն արել է և արել է բարեխիղճ: Եթե կոնկրետ դեպքի ծանոթ եք, ներկայացրեք»:


Խոսելով մայրուղու ֆինանսական միջոցների գնահատման մասին՝ նախարարը նշեց, որ միջոցների բոլոր կրճատումները աջակից ֆինանսական կառույցների հետ քննարկվել են: «Կրճատումների հետևանքով մայրուղու ճակատագիրը վտանգի տակ չէ և հիմա այդ հարցը քննարկվում է մասնավոր ներդրողների հետ»,- ասաց նախարարը՝ դժվարանալով պատասխանել, թե հնարավոր կլինի ավարտել մայրուղու շինարարությունը մինչև 2020 թվականը։

Դիտվել է՝ 1002

Մեկնաբանություններ